Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի պաշտպանությունը բողոքարկել է նրա նկատմամբ սահմանված տնային կալանքը, հայտնել է Ուլյուկաևի փաստաբան Տիմոֆեյ Գրիդնևը։
ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը դեռ չգիտի, թե երբ չեղյալ կհայտարարվեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, հայտնում է RIA Novosti-ն։
Լիտվայի իշխանությունները մտավախություն են հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի ամրությունը՝ չսպասելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնն ստանձնելուն։
Պակիստանի մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման գործողությունը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է Անկարայի վճռականությունը՝ դուրս մղել սիրիացի քրդերի PYD-ի զինյալներին Եփրատ գետի արևելյան ափը։
Չինաստանի Շենչժեն քաղաքի (Գուանդունի նահանգ, Հարավային Չինաստան) IT-ցուցահանդեսում արձանագրվել է մարդու նկատմամփ ռոբոտի վնասարարության առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է «Սինա» լրատվական պորտալը, ինտերնետ-օգտատերերն արդեն այդ իրադարձությունը կոչել են «մեքենաների ապա ստամբության նախերգանք»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նոյեմբերի 20-ին այց կկատարի Ստամբուլ, հայտնում է RIA Novosti-ն։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել նախաձեռնությամբ՝ մշակել ազգային անվտանգության միասնական ռազմավարություն։ Վերջինս այդ մասին հայտարարել է՝ հանդես գալով նոր գումարման խորհրդարանում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները ճանաչվել են։ Խորհրդարանն ընդունել է բոլոր՝ 150 նորընտիր անդամների լիազորությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գերմանիայում կտրուկ ավելացել է Թուրքիայից ապաստան հայցողների թիվը։ 2016թ. հունվարից հոկտեմբեր ամիսներին գրանցվել է թուրք քաղաքացիների 4437 հայց, որոնք խնդրում են իրենց տրամադրել փախստականի կարգավիճակ, հայտնում է DW-ն՝ հղում կատարելով միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, խորհրդակցություններ է անցկացրել փաստաբանների հետ ԱՄՆ նոր վարչակազմին միանալու հնարավորության առնչությամբ, քանի որ տվյալ քայլը կարող է խախտել ամերիկյան հայտնի օրենքն ու դառնալ քաղաքական ռիսկերի պատճառ, գրում է The New York Times-ը։
Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում մեծ և միջին հեռահարության С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը։
ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանում այժմ ուսանում են արտերկրից ժամանած բազմաթիվ ուսանողներ, և հայկական կողմը պատրաստակամ է կրկին իր հարկի տակ ընդունել Մոնղոլիայից ժամանած ուսանողներին։ Նույն օրը դեսպան Մանասարյանը հանդիպում ունեցավ նաև Մոնղոլիայի ֆինանսների փոխնախարարի տեղակալ Խուրելբաատարին Բուլգանտույայի հետ։
Շվեյցարիան ընդլայնել է այն անձանց ցուցակը, որոնք չեն կարող շրջանցել ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները։ Այս մասին ասվում է Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի Գերագույն դատարանը բեկանել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ հարուցված քրեական մեղադրանքը եւ գործը հետ ուղարկել ստորին դատարան՝ նոր դատավարություն սկսելու համար։
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված՝ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Ժան-Մարկ Էյրոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր, հայտնում է ադրբեջանական contact.az կայքը։
Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը հաստատել է «Լևադա կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպությանն օտարերկրյա գործակալ ճանաչելու օրինականությունը, հայտնում է Interfax-ը։
Ռուսաստանն արդիական է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցը։ Այս մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով TASS-ի լրագրողի հարցին։
Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը հաջորդ շաբաթ կմեկնի Ադրբեջան։
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը, որը համարվում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում պետքարտուղարի հիմնական թեկնածուներից մեկը, հանդես է եկել Իրանում ռեժիմի փոփոխության օգտին։
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։
Ներգաղթյալների իրավունքների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանսուա Կրեպոն հայտարարել է, որ ավստրալական կենտրոններում անօրինական ներգաղթյալների և ապաստան հայցողների բնակության պայմանները դաժան են, անմարդկային և ստորացուցիչ։
Մոսկվան և Վաշինգտոնը երբեք չեն խզել Սիրիայի հարցով շփումները, երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Թուրքիայի դատախազությունը տվել է Ստամբուլի Յըլդըզի համալսարանի ավելի քան 100 դատախոսների ձերբակալության հրաման, որոնց կասկածում են ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլան Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է կիբերհարձակումները, կապված ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հետ, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը այդ հարձակումների մեջ մեղադրեց Մոսկվային, հայտնում է «Ազատություն ռադիոկայանը»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է տեսագրություն, որտեղ նշվում է, որ ռազմավարական հրթիռակիրները գրոհում են ԴԱԻՇ-ի և «Ջաբհաթ ան-Նուսրայի» օբյեկտները։
Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը, որն զբաղվում է պետության առաջին անձանց պահպանությամբ, ինչպես նաեւ դրամանենգների եւ կիբեռհանցավորության դեմ պայքարով:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կարող է հաղթել 2017թ. նախագահական ընտրություններում, կարծում է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։
Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում հարսանիքի ժամանակ ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը պայթել է, ինչի հետևանքով սպանվել է 21 մարդ, 42-ն ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է korrespondent.net-ը։