«Անհրաժեշտ է մշակել երկրի անվտանգության միասնական ռազմավարություն». Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել նախաձեռնությամբ՝ մշակել ազգային անվտանգության միասնական ռազմավարություն։ Վերջինս այդ մասին հայտարարել է՝ հանդես գալով նոր գումարման խորհրդարանում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Մարգվելաշվիլին անհրաժեշտ է համարում, ելնելով երկրի առաջ ծառացած մարտահրավերներից և Սևծովյան տարածաշրջանում անվտանգության փոփոխված միջավայրից, մշակել ազգային անվտանգության միասնական ռազմավարություն։
Նրա խոսքով՝ դա համակարգային հարց է, որի լուծման հարցում պետք է ներառվեն իշխանության բոլոր ճյուղերն ու ձևավորեն միասնական ռազմավարություն։