Բաժիններ՝

«PYD-ի զինյալները կլքեն Մանբիջը ցանկացած դեպքում». Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է Անկարայի վճռականությունը՝ դուրս մղել սիրիացի քրդերի PYD-ի զինյալներին Եփրատ գետի արևելյան ափը։

«Թուրքիան հենց սկզբից պայմանավորվածություն ուներ ԱՄՆ-ի հետ այն բանի վերաբերյալ, որ PYD-ի զինյալները կլքեն Մանբիջն ու կվերադառնան Եփրատ գետի արևելյան ափ»,- հիշեցրել է Թուրքիայի վարչապետը։

Նրա խոսքով՝ ամեն հանդիպման ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները հաստատում են իրենց հանձնառությունն այդ պայմանավորվածություններին։

«Անկարան դեռևս սպասում է, որ այդ խոստումները կիրականանան։ PYD-ի զինյալները կլքեն Մանբիջը ցանկացած դեպքում»,- հայտարարել է Յըլդըրըմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս