Թրամփի փեսան փաստաբանների հետ քննարկում է Սպիտակ տանը աշխատելու հնարավորությունը. NYT
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, խորհրդակցություններ է անցկացրել փաստաբանների հետ ԱՄՆ նոր վարչակազմին միանալու հնարավորության առնչությամբ, քանի որ տվյալ քայլը կարող է խախտել ամերիկյան հայտնի օրենքն ու դառնալ քաղաքական ռիսկերի պատճառ, գրում է The New York Times-ը։
Քուշների կարծիքով՝ աշխատավարձից հրաժարվելուց և այն դևելսփերական ընկերությանը և The New York Observer-ին փոխանցելուց հետո ինքը չի խախտի օրենքը, որի համաձայն՝ արգելվում է ծառայության վերցնել մտերիմ ազգականներին։
Համաձայն 1967թ. օրենքի, որն ընդունվեց այն բանից հետո, երբ Ջոն Քենեդին իր եղբորը՝ Ռոբերտ Քենեդուն, դարձրեց գլխավոր դատախազ, ոչ մի պաշտոնատար անձ չի կարող աշխատանքի վերցնել ընտանիքի անդամին այն պետական մարմնում, որը ղեկավարում է։
Իվանկա Թրամփի ամուսինը Թրամփի խորհրդականն էր նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Նա պլանավորում էր քարոզարշավից հետո վերադառնալ իր աշխատանքին, սակայն Թրամփի հաղթանակից հետո ավելի հաճախ են սկսել խոսել այն մասին, որ նա կարող է միանալ Սպիտակ տան նոր վարչակազմին։