Բաժիններ՝

Թուրքիան Ռուսաստանի հետ վարում է С-400-ների գնման բանակցություններ

Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում մեծ և միջին հեռահարության С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը հայտարարել էր այն մասին, որ Մոսկվան և Անկարան քննարկում են թուրքական ազգային հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման շուրջ հնարավոր համագործակցությունը, այդ հարցը քննարկվել էր ՌԴ և Թուրքիայի նախագահների՝ Ստամբուլում կայացած հանդիպմանը։

«Մենք С-400-ների վերաբերյալ բանակցություններ ենք վարում ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս երկրների հետ, որոնք ունեն նմանատիպ համակարգեր։ Ներկայումս Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ դրական է։

Հուսով ենք՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները դրան լրջորեն կվերաբերվեն և մեր համակարգը համատեղելի կլինի դաշինքի պահանջներին։ Մեր վերջնական նպատակն այդ համակարգերը մեզ մոտ արտադրելն է»,- ասել է Ըշըքը թուրքական NTV հեռուստաալիքի եթերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930