
Ուլյուկաևի պաշտպանությունը բողոքարկել է տնային կալանքը

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի պաշտպանությունը բողոքարկել է նրա նկատմամբ սահմանված տնային կալանքը, հայտնել է Ուլյուկաևի փաստաբան Տիմոֆեյ Գրիդնևը։
«Այսօր մենք բողոք ենք ներկայացրել Բասմաննի դատարան՝ կապված Ալեքսեյ Վալենտինովիչի տնային կալանքի հետ»,- Interfax-ի հետ զրույցում հայտնել է Գրիդնևը։
Ավելի վաղ պաշտպանությունը խնդրել էր նախկին նախարարի նկատմամբ կիրառել քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն։
Նոյեմբերի 15-ին Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ կաշառք վերցնելու մեղադրանքով։
Նոյեմբերի 16-ին ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ Ուլյուկաևը կաշառքի մասին քրեական գործի միակ ֆիգուրանտն է։
Անձամբ Ուլյուկաևը չի ընդունում իր մեղքն ու տեղի ունեցածն անվանում է սադրանք։