ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հավակնորդը կոչ է արել փոխել Իրանի ռեժիմը
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը, որը համարվում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում պետքարտուղարի հիմնական թեկնածուներից մեկը, հանդես է եկել Իրանում ռեժիմի փոփոխության օգտին։
Համապատասխան հայտարարությունը նա արել է Breitbart.com պահպանողական ռեսուրսին տված հարցազրույցում։
«Խնդրի միակ երկարաժամկետ լուծումը հանդիսանում է Թեհրանում ռեժիմի փոփոխությունը։ Այաթոլլան Մերձավոր Արևելքում միջազգային խաղաղության և անվտանգության գլխավոր սպառնալիքն է։ Իշխանությունից նրանց հեռացումը, իհարկե, տարածաշրջան չի բերի խաղաղություն և հանգստություն, սակայն կչեզոքացնի գլխավոր սպառնալիքը»,- ասել է Բոլթոնը։