
ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարը հրաժարական է ներկայացրել

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։
Քեփլերը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը 6 տարի, վերջին ամիսներին մեղադրում էր Ռուսաստանին ցանցահենային հարձակումների մեջ։
Քեփլերը հայտարարել է, որ հրաժարական է ներկայացրել՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի առաջ, հայտնում է CNN-ը։
Նրա խոսքով՝ իր պաշտոնում իրեն մնացել է աշխատել 64 օր։
75-ամյա Քեփլերը Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնն զբաղեցնում է 2010 թվականից։