
«Ֆրանսիան վտանգված է. Մարին Լե Պենը կարող է նախագահ դառնալ». Ֆրանսիայի վարչապետ

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կարող է հաղթել 2017թ. նախագահական ընտրություններում, կարծում է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։
Վալսին հարցրել են, թե արդյոք կարող է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակի ֆոնին Ֆրանսիայում իշխանության գլուխ գալ Լե Պենը։
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ «դա հնարավոր է»։
«Ֆրանսիան վտանգի մեջ է»,- հայտարարել է Վալսը՝ ելույթ ունենալով Բեռլինի տնտեսական համաժողովում։
Նման ենթադրություն ավելի վաղ արել էր նաև երկրի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը։
Վալսի կարծիքով՝ աջ քաղաքական գործիչների հեղինակությունը կարող է աճել, և Լե Պենը կարող է հասնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։
«Դա նշանակում է, որ քաղաքականության հավասարակշռությունը ամբողջությամբ կփոխվի»,- հայտարարել է նա։