Բաժիններ՝

Վրաստանի նորընտիր խորհրդարանն սկսել է իր աշխատանքը

Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները ճանաչվել են։ Խորհրդարանն ընդունել է բոլոր՝ 150 նորընտիր անդամների լիազորությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Այնուհետ կայացել է պատգամավորների երդմնակալության արարողությունը։
Վրաստանի խորհրդարանում հայտնվել են «Միացյալ ազգային շարժումը» (477 053 ձայն), «Վրաստանի հայրենասերների դաշինքը» (88 097 ձայն), «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը (856 638 ձայն)։

«Վրացական երազանքից» Վրաստանի խորհրդարան է անցել 115 պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից՝ 27, «Վրաստանի հայրենասերների դաշինքից»՝ 6, «Թոփաձե-Արդյունաբերողներ» կուսակցությունից՝ 1 և նախաձեռնող խմբից՝ 1 պատգամավոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս