Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում գտնվում է ուժեղ դիրքում
ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններ է վարում՝ գտնվելով ուժեղ դիրքում, և դա հասկանում են Թեհրանում, համոզված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք բանակցություններ ենք վարում բացարձակ ուժի դիրքից։ Եվ նրանք դա գիտեն», – հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդերի պարտեզում ամերիկացի ֆերմերների հետ ընթրիքի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցը «արդեն բաց է»։
Թրամփը կրկին կարծիք է հայտնել, որ «աշխարհը մեծ վտանգի մեջ կլիներ, եթե Իրանը միջուկային զենք ունենար»։

