Բաժիններ՝

Էլմար Մամեդյարովն ընդունել է Ֆրանսիայի արտգործնախարարի առաջարկը

Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Ժան-Մարկ Էյրոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր, հայտնում է ադրբեջանական contact.az կայքը։

Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված բանակցությունները։

Մամեդյարովն ընդունել է Ֆրանսիայի առաջարկը, այն է՝ «3+2» ձևաչափով հանդիպում անցկացնել արտգործնախարարների մակարդակով (Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ) Համբուրգում դեկտեմբերի 8-ին կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակում։

Մամեդյարովն ու Էյրոն քննարկել են նաև երկու երկրների երկկողմ կապերի հեռանկարներն ու ներկայիս վիճակը։

Մամեդյարովը հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930