
ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն առգրավել են կեղծ դոլարների՝ պատմության մեջ ամենախոշոր խմբաքանակը

Միացյալ Նահանգների եւ Պերուի իրավապահ մարմինները Լիմայում իրականացրել են համատեղ գործողություն, որի ընթացքում ռեկորդային խմբաքանակի կեղծ դոլարներ են առգրավել: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը, որն զբաղվում է պետության առաջին անձանց պահպանությամբ, ինչպես նաեւ դրամանենգների եւ կիբեռհանցավորության դեմ պայքարով:
Ինչպես ճշտել է ծառայությունը, Պերուում հանցագործներից առգրավվել են 30 միլիոն կեղծ դոլար եւ 50 հազար կեղծ եվրո: Բացի դրանից, ոչնչացվել են ԱՄՆ-ի կեղծ ազգային արժույթի պատրաստման վեց ընդհատակյա ձեռնարկություն եւ դրա համար նախատեսված ութ տպագրահաստոցներ: Գաղտնի ծառայության տվյալներով՝ իր ներկայացուցիների մասնակցությամբ այդ շրջայցերը տեղի են ունեցել նոյեմբերի 15-ին Պերուում: Գործողության արդյունքում կալանավորվել է 48 մարդ:
Ինչպես ընդգծել է Գաղտնի ծառայությունը, Պերուն ներկայում «ԱՄՆ-ի կեղծ (ազգային) արժույթի՝ աշխարհում խոշորագույն արտադրողն է ու տարածողը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: