Բաժիններ՝

Մոսկվայի դատարանը «Լևադա կենտրոնին» ճանաչել է «օտարերկրյա գործակալ»

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը հաստատել է «Լևադա կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպությանն օտարերկրյա գործակալ ճանաչելու օրինականությունը, հայտնում է Interfax-ը։

Դատավոր Նելլի Ռուբցովայի որոշման մեջ նշվում է, որ «Յուրի Լևադայի վերլուծական կենտրոն» ոչ կոմերցիոն կազմակերպության հայցի բավարարումը մերժվել է։
Կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիգորևի խոսքով՝ ստուգման ընթացքում ՌԴ արդարադատության նախարարությունը գերազանցել է իր լիազորությունները՝ ստուգման նյութերին կցելով այն փաստաթղթերի ստուգումները, որոնք նախատեսված չեն օրենսդրությամբ։

Ավելի վաղ «Լևադա կենտրոնը» բողոքարկել էր ՌԴ արդարադատության նախարարության որոշումը՝ կենտրոնը ներառել օտարերկրյա գործակալների ռեեստրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս