
Ավելի քան 100 թուրք դասախոս է ձերբակալվել Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով

Թուրքիայի դատախազությունը տվել է Ստամբուլի Յըլդըզի համալսարանի ավելի քան 100 դատախոսների ձերբակալության հրաման, որոնց կասկածում են ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլան Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։
Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ թուրքական ոստիկանությունը համալսարանում իրականացնում է դասախոսներին ձերբակալելու գործողություն։