![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ-ն դադարեցրել է կիբերհարձակումները պաշտոնական մեղադրանքներից հետո. ԱՄՆ հետախուզություն
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/1910834.jpg)
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է կիբերհարձակումները, կապված ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հետ, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը այդ հարձակումների մեջ մեղադրեց Մոսկվային, հայտնում է «Ազատություն ռադիոկայանը»։
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի կարծիքով՝ ՌԴ-ի առնչության մասին պաշտոնական հայտարարություններից և պատասխան նախազգուշացումներից հետո վերջիններս ակնհայտորեն դադարեցրել են իրենց նախընտրական գործունեությունը։
Միաժամանակ՝ Քեփլերը կարծում է, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի կիբերհարձակումները և տեղեկատվական պատերազմն ԱՄՆ-ի դեմ։