Նյու Յորքում կալանավորվել է 37-ամյա մի տղամարդ, որը պլանավորում էր անդամակցել ԴԱԻՇ-ին, հայտնում է The New York Times-ը։
Թուրքիայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են 15 հազար պետական ծառայողի երկրում հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում։ Աշխատանքից հեռացված կամ պաշտոնից զրկվածների ընդհանուր թիվը գերազանցել է 110 հազարը, հայտնում է BBC-ն։
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի անունը մոտ ժամանակներս հայտնի կդառնա։
ԱՄՆ Չաթթաուն քաղաքում (Թեննեսի նահանգ) դպրոցական ավտոբուսը ՃՏՊ-ի մեջ է հայտնվել, ինչի հետևանքով 12 մարդ մահացել է։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնում Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները համարում են ճգնաժամային։
Ռեփեր Քանյե Ուեսթը, որը նախօրեին անսպասելիորեն չեղյալ էր հայտարարել համերգային շրջագայությունը անքնության ու անկայուն հոգեբանական վիճակի պատճառով՝ ուժեղ հոգնածության ֆոնին, հոսպիտալացվել է, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին։
7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի արեւելյան ափի մոտ: Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 6-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին):
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պաշտոնակալությունից հետո առաջին իսկ օրն սկսել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու ընթացակարգը: Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում:
«Պատահական չէր, որ Երևանում Յոհաննես Հահնն ընդգծեց ԵՄ ընթացակարգերի մասին։ Սա ենթադրում է՝ նախաստորագրման, ապա՝ ստորագրման գործընթացի հետագա ձգձգում, ինչը ոչ միայն եվրոպական, այլև հայկական ծագում ունի։ Հայկական կողմը, ըստ իմ տեղեկությունների, ակնկալում է փաստաթուղթը ստորագրել մինչ ապրիլյան ընտրությունները, իսկ եվրոպական կողմը մինչ ընտրությունները նման բան չի անի, ցանկության դեպքում նույնիսկ համաձայնեցման գործընթացները հնարավոր չէր […]
Պատկերացրեք, որ ապրանքները Չինաստանից Գերմանիա կարող են հասնել մեկ օրում։ Սա շուտով կարող է իրականություն դառնալ, եթե Ռուսաստանն իրագործի նոր, մեծ արագությամբ խողովակաշարը, որը կոչվում է Hyperloop: Շուտով իրերը կարող են տեղափոխվել ժամում 760 մղոն արագությամբ։
Հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցելու հանձնարարական է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և որը կստորագրվի առաջիկայում «բանակցվելուց» հետո, իմա՝ ռուսական տարբերակով, դժգոհություն է առաջացրել Հայաստանի որոշ քաղաքական ուժերի, փորձագետների շրջանում։
Թուրքիայի Բինգյոլի շրջանի ոստիկանության կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված հետախուզաորոնողական գործողությունների արդյունքում ձերբակալվել են 8 PKK-ականներ:
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող բժիշկների նկատմամբ մահափորձ իրականացնողների համար սահմանել 12 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում:
«Հայաստանյան փորձագիտական հանրության մի մասը կարծում է, որ «Գազպրոմը» կխոչընդոտի հայ-իրանական էներգետիկ հարաբերությունների զարգացմանը, իսկ մյուս մասը կարծում է` չի խոչընդոտի»։
Ուկրանիայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ երկրում հեղաշրջումն անխուսափելի էր, իսկ դրա ընթացքը վաղուց պլանավորված է եղել:
Թուրքիայի Արդվինի նահանգի Հոպա քաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազի եւ մահակների միջոցով բիրտ ուժ է կիրառել ցուցարար կանանց նկատմամբ:
Թուրքիայում նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Ֆեթուլլահ Գյուլենի ազդեցիկ կրոնական կազմակերպության` «Հիզմեթ հարեքեթի»-ի բարձրաստիճան անդամների դատավարության առաջին դատական նիստը:
Հ Նախագահը կարևորել է Հայաստանի երկխոսությունը ինչպես ԵԽԽՎ, այնպես էլ այնտեղ ներկայացված քաղաքական խմբերի և խմբակցությունների, մասնավորապես՝ «Եվրոպական պահպանողականների» քաղաքական ընտանիքի հետ: Այդ համատեքստում, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ «Եվրոպական պահպանողականներ» քաղաքական խմբի ղեկավարի այցելությունը մեր երկիր նոր խթան կհաղորդի երկխոսությանը , որի կարևոր բաղադրիչներից մեկը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են՝ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջազգային գործընկերների աջակցությամբ:
«Կարծում եմ՝ սա թուրքական դիվանագիտության սկզբունքային մոտեցումն է, այսինքն՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը աշխարհաքաղաքական անբարենպաստ դիրքում է գտնվում, եւ աշխարհի հետ հաղորդակցումը դժվար է, սահմանը փակ պահելով՝ փորձում են ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ կո րզել զիջումներ որոշակի խնդիրներում»,-ասաց նա:
Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին։
Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի Թեհրանում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել դաշինքի անդամ երկրներին հակազդել Ռուսաստանի կողմից հնչող մեղադրանքներին, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանը պլանավորում է Սիրիայի հետ կնքել իր ռազմածովային ուժերը Տարտուսում 49 տարով թողնելու մասին համաձայնագիր։
Ներկայումս Եվրամիությունն ու Ադրբեջանը ձևավորում են համապատասխան պատվիրակություն նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ անելու շուրջ:
Ֆրանսիացի ոստիկանները կալանավորել են 7 կասկածյալներից բաղկացած խմբի, որոնք կասկածվում են Ստրասբուրգում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազևնը, հայտնում է Reuters-ը։
Ուժեղ քամին վնաս է պատճառել Քութայիսի տներին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Միջոցառման շրջանակներում հայոց լեզվի մասին դասախոսությամբ հանդես եկավ Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը:
Սիրիայում և Իրաքում հակամարտության ժամանակ զինյալներին միացել է ավելի քան 3200 ռուսաստանցի։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նոր մարտահրավերների և սպառնալիքների հարցերով բաժնի վարիչ Իլյա Ռոգաչովը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հեռանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից։
Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 27 մարդ, ավելի քան 35-ը տուժել է, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Քաբուլի ոստիկանության քրեական հետախուզության պետին։