Ռուսաստանը ցուցադրել է Սիրիայում թևավոր հրթիռներով հարվածը ահաբեկիչների դիրքերին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է տեսագրություն, որտեղ նշվում է, որ ռազմավարական հրթիռակիրները գրոհում են ԴԱԻՇ-ի և «Ջաբհաթ ան-Նուսրայի» օբյեկտները։
Հաղորդվում է, որ հրթիռները բաց են թողնվել Միջերկրական ծովի ավազանի շրջանից։ Հարվածներ հասցնելու գործում ներգրավվել են նաև «Ծովակալ Կուզմեցով» ավիակիր հածանավի «Սու-33» կործանիչներն ու «Խմեյմիմ» ավիաբազայի հարվածային ավիացիան։
Նշվում է, որ արդիականացված ռազմավարական «Տու-95ՄՍՄ» հրթիռակիրը առաջին անգամ է թևավոր Х-101 հրթիռներով հարված հասցրել Սիրիայի ահաբեկիչներին։