Երեկ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած իր հաղթանակի մասին է հայտարարել Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող առաջին ինքնաթիռը Կահիրեից արդեն ժամանել է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայան, հայտնում է BBC-ն:
Հայուհին, գնահատելով «Ասպարեզի» աշխատանքները` օրաթերթին է նվիրել 5000 ԱՄՆ դոլար, տեղեկացնում է օրաթերթը:
Ռուս քննիչները ձեռնամուխ են եղել երեկ Եգիպտոսում կործանված А321 ինքնաթիռի «սև արկղերի» ուսումնասիրմանը:
Ադրբեջանում այսօր անցկացվում են երկրի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի ընտրություններ:
Թուրքիայում այսօր ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որոնք իշխանությունները ստիպված էին անցկացնել հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո, երբ չէր հաջողվել ձևավորել կոալիցիա:
Ռուսական А321 ինքնաթիռի ընկնելու վայրում շարունակվում են որոնողական օպերացիաները, որոնց միացել են նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
«Թերևս, ԱՄՆ-ն կարող է էապես նպաստել բանակցային գործընթացի առավել թափանցիկացմանն ու արդյունավետությանը, սակայն դա չպետք է արվի արտոնյալ դիրք ունեցող հատուկ հովանավորի դիրքերից՝ հակամարտության մեջ ներքաշված ժողովուրդների համար ամենակարևորը խաղաղության արդարացի և արժանապատիվ բանաձևը գտնելն է»:
Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություննեերը՝ Lufthansa-ն ու Air France-KLM-ը, որոշել են փոխել Եգիպտոսի վրայով իրենց ինքնաթիռների երթուղին:
Այսօր Եգիպտոսում կործանված ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus 321-ի զոհերի մարմինները Սինայի թերակղզուց սկսել են տեղափոխել Կահիրե, հայտնում է Sputnik գործակալությունը:
Ներկայացնենք այսօր առավոտյան Եգիպտոսի Սինայի թերակղզում աղետի ենթարկված Metrojet («Կոգալիմավիա») ընկերությանը պատկանող Airbus 321 ինքնաթիռի կործանման վայրում արված լուսանկարները:
«Բազմիցս նշել եմ, որ գուցե ՄԱԿ-ը ԼՂ-ում կարողանա խաղաղապահ առաքելություն իրականացնել։ Սա ընդունելի տարբերակ կլինի և՛ հակամարտող կողմերի, և՛ միջնորդների համար։ ՀԱՊԿ-ի առաքելության շուրջ տարաձայնությունները և առարկությունները չափազանց շատ կլինեն, հաշվի առնելով նաև այն ընկալումը, որ ՀԱՊԿ-ի կենտրոնում ՌԴ-ն է։ Սա վախեցնում է շատերին։ Սակայն ես կարծում եմ, որ սա առաջնային հարց չէ»։
Խոր վշտով տեղեկացանք Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերության ինքնաթիռի կործանման ողբերգական լուրի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել:
«Իսլամական պետության» եգիպտական ստորաբաժանումն իր վրա է վերցրել Սինայի թերակղզում ռուսական օդանավի աղետի պատասխանատվությունը:
Շարմ էլ Շեյխի օդանավակայանից տեղեկացրել են, որ Airbus 321 օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները ռուսներ են եղել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Թուրքիայի կատարած ծախսերը Սիրիայի փախստականների վրա կազմում են գրեթե 8 մլրդ դոլար, իսկ միջազգային հանրությունն Անկարային այդ նպատակներով հատկացրել է ընդամենը 417 մլն դոլար, RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի տեղակալ Մևլյութ Չավուշօղլուն:
Եգիպտոսում աղետի ենթարկված Airbus 321 ինքնաթիռում գտնվել է Ուկրաինայի 3 քաղաքացի, հայտնում է Reuters-ը:
Եգիպտոսի իշխանությունները պաշտոնապես հայտնել են, որ Սինայի թերակղզում ռուսական A321 ինքնաթիռի աղետի հետևանքով ողջ մնացած ուղևորներ չկան:
Գրեթե 6 հազար բանտարկյալ, որոնք ԱՄՆ-ում դատապարտվել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, դուրս են գալիս ամերիկյան բանտերից ԱՄՆ արդարադատության նախարարության ծրագրի շրջանակում, որը ենթադրում է բանտարկյալների թվաքանակի կրճատում, հայտնում է korrespondent.net-ը:
Ինչպես LifeNews-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, քննիչներին հաջողվել է պարզել 5 մարդկանց անունները, որոնք կարող էին առնչություն ունենալ Բաշկիրիայի Սալավատ քաղաքում ավտոսպասարկման կետի վրա հարձակմանը:
Լուսանկարները հրապարակել է Սանկտ Պետերբուրգի բնակիչ Օլգա Շ-ն սոցցանցի իր էջում: Լուսանկարում կնոջ ամուսինը բարձրանում է ինքնաթիռ՝ գրկած աղջկան: Լուսանկարը մակագրված է. «Մենք թռչում ենք տուն»:
De Telegraaf-ի դանիական ստորաբաժանումը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ռուսական А-320 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 4 ողջ մնացած մարդ:
Եգիպտացի փրկարարները ռուսական ինքնաթիռի կործանման վայրում՝ Սինայի թերակղզում, հայտնաբերել են 17 երեխայի մարմին, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի քաղաքացիական ավիացիային:
ԱՄՆ-ի Բըրբանք քաղաքի 20-ամյա ազգությամբ հայ Ռիչարդ (Տիկո) Փանանյանը երեկ ավտովթարի զոհ է դարձել, հայտնում է է ktla.com-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին սուգ է հայտարարել՝ կապված այսօր Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական ինքնաթիռի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ցավակցել է Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի աղետի զոհերի հարազատներին, Պուտինը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովին հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռներ ուղարկել Եգիպտոս՝ մասնակցելու աղետի վայրում տարվող աշխատանքներին:
ՀՀ ԱԳՆ-ն եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը պարզում են Եգիպտոսում կործանված օդանավում ՀՀ քաղաքացիների առկայությունը։
Սուրբ Գեւորգ եկեղեցին վերականգնվել է բարերարների նվիրատվություններով: Վերականգնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական նվիրատուներն են Վարդանյանների ընտանիքը, Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիել Խաչատուրովը, ինչպես նաեւ Բիձինա Իվանիշվիլին:
AFP գործակալությունը հայտնում է, որ եգիպտացի փրկարարները Սինայի թերակղզում՝ ռուսական ինքնաթիռի կործանման վայրում, ձեռնամուխ են եղել զոհերի մարմինների հավաքման գործին: