Թուրքիայի ոսկու պաշարներն ավելացել են
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ-IMF) հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիայի ոսկու պաշարները հետզհետե աճում են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը:
Աղբյուրի համաձայն՝ 2017թ. ապրիլին Թուրքիայի ոսկու պաշարներն ավելացել են 8.2 տոննայով՝ կազմելով 436.04 տոննա:
Իսկ Թուրքիայի Կենտրոնական բանկի ոսկու պաշարների ընդհանուր արժեքը անցյալ շաբաթվա դրությամբ կազմել է 17.96 մլրդ ԱՄՆ դոլար:
ԱՄՀ-ի զեկույցի համաձայն՝ աճել են նաև Ռուսաստանի և Ղազախստանի, Արգենտինայի ոսկու պաշարները: Ռուսաստանի դեպքում այդ աճը կազմել է 7.2 տոննա, իսկ ընդհանուր պաշարների ծավալը՝ 1687.3 տոննա:
Նույն ժամանակահատվածում Ղազախստանի պաշարներն աճել են 3.2 տոննայով՝ կազմելով 270.92 տոննա: Իսկ Արգենտնիայի դեպքում այդ աճը կազմել է 6.8 տոննա, ոսկու պաշարների ընդհանուր ծավալը՝ 61.7 տոննա: