Բաժիններ՝

ՆԱՏՕ­-ի երկրները միացան ԻՊ­-ի դեմ գործող կոալիցիային և ընդունեցին բյուջեի մեծացման պլանը

Բրյուսելում ավարտվել է 10 տարվա ընթացքում ՆԱՏՕ­-ի ամենակարճատեւ նիստը, որի ընթացքում գործնականում առանց քննարկման ընդունել են վաղօրոք համաձայնեցված մի քանի որոշումներ, ինչպիսիք են ԱՄՆ-­ի հրամանատարության ներքո  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ գործող կոալիցիային շուտով միանալու մասին հայտարարումը, դաշինքի երկրների համար ռազմական ծախսերի ավելացման գործողությունների ամենամյա ազգային պլանների սահմանումը, ինչպես նաեւ հայտարարվել է տեղեկատվության փոխանակման հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման մասին։

Կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ փաստաթղթեր չեն հրապարակվել: Գագաթնաժողովը գումարվել էր երկու հիմնական խնդիրների կատարման համար. դաշինքին ԱՄՆ-­ի նոր նախագահի առաջին ծանոթությունը եւ դաշինքին կենտրոնակայանի նոր շենքի հանձնումը:

Դաշինքի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2018 թվականին: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելի հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Դաշինքը մտադիրէ մեծացնել իր ավանդը միջազգային ահաբեկչության սպառնալիքի դեմ մղվող պայքարում:

«Մենք որոշեցինք մեծացնել մեր աջակցությունը միջազգային կոալիցիային, որպեսզի հաղթենք ԻՊ­ին: Մենք նաեւ համաձայնեցինք, որ ՆԱՏՕ­-ն դառնա կոալիցիայի լիիրավ անդամ, որի մեջ են արդեն դաշինքի բոլոր 28 երկրները,­ նշել է Ստոլտենբերգը:­ Լինել կոալիցիայի անդամ չի նշանակում, թե ՆԱՏՕ­-ն կմասնակցի մարտական գործողություններին, սակայն դա հզոր

ազդանշան է ահաբեկչության դեմ միջազգային պայքարի գործում մեր հանձնառության մասին: ՆԱՏՕ­-ն հնարավորություն կստանա մասնակցելու քաղաքական որոշումների մշակմանը»,-հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս