Բաժիններ՝

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները խոսել են թուրք­եվրոպական հարաբերությունների ճգնաժամը հաղթահարելու մասին

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Եվրոպական միության և Թուրքիայի հարաբերություններում առաջացած փակուղուց դուրս գալու ելքերը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանի և Մակրոնի դռնփակ հանդիպումը տևել է 45 րոպե, որի ժամանակ նախագահները քննարկել են Սիրիայում և Իրաքում առկա իրավիճակին վերաբերող որոշ հարցեր ևս:

Նախագահները քննարկել են նաև ահաբեկչության, մասնավորապես «Իլամական պետություն» ծայրահեղական խմբավորման (ԻՊ) և Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ խմբակային պայքարի շրջանակներում երկու երկրների համագործակցության հեռանկարները:

Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Գերմանիայի և Հոլանդիայի իշխանությունները արգելել են Թուրք նախարարների Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կախված քարոզչական այցերն ու ելույթները:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունեցել ապրիլի 16­-ին և ավարտվել «Այո» թևի հաղթանակով:

Սահմանադրական փոփոխություններով Թուրքիան խորհրդարանական կառավարման համակարգից անցել է Նախագահականի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031