
Չեռնոգորիայի վարչապետը կարևորություն չի տվել Թրամփի հետ ունեցած միջադեպին

Չեռնոգորիայի նախարարների կաբինետի ղեկավար Դուշկո Մարկովիչը կարեւորություն չի տվել այն բանին, թե ինչպես է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հրել Բրյուսելում ՆԱՏՕճի գագաթնաժողովում լուսանկարվելու համար տեղեր զբաղեցնելու ժամանակ: Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:
«Ես իրոք դրան կարեւորություն չտվեցի: Ես պարզապես տեսա այդ միջադեպի արձագանքը սոցիալական ցանցերում: Դա պարզապես անմեղ իրավիճակ է»,-գործակալությունը մեջբերում է անում Մարկովիչի խոսքից:
Նա Թրամփին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությանն աջակցելու համար եւ ընդգծել, որ «Միացյալ Նահանգների նախագահի համար բնական է կանգնել առաջին շարքում»:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել Է, որ Թրամփը սոսկ հետեւել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների՝ տեղեր զբաղեցնելու վաղօրոք համաձայնեցված սխեմային՝ նրանց կոլեկտիվ լուսանկարի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: