The New York Times-ը բացառիկ հետաքննությամբ պարզել է Էրդողանի թիմի մասնակցությունը Վաշինգտոնի ծեծկռտուքին

Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը մանրամասն լրագրողական հետաքննություն է իրականացրել՝ կապված մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: Լրատվամիջոցը մանրամասնորեն ուսումնասիրել է դեպքի վայրում արված տեսանյութերը՝ պարզելու, թե արդյոք Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակի ցներն են հարձակվել խաղաղ ցուցարարների վրա:

The New York Times-ն ուսումնասիրել է 24 տղամարդու, ինչպես նաև նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների գործողությունները:

Ցուցարարների վրա հարձակում իրականացրած տասը անձինք, ինչպես երևում է, պաշտոնապես անվտանգության աշխատակիցներ են: Նրանք կրում են սև կոստյումներ, իսկ ականջներում ունեն ռադիոհաղորդիչ ականջակալներ: Բացի այդ, նրանք կրում են թուրքական կրծքանշաններ ու ինքնության քարտեր: Այդ տղամարդկանցից առնվազն չորսը ունեին զենք, իսկ նրանցից երկուսը այն մարդկանց շարքում են, ովքեր սկսել են ծեծկռտուքը: The New York Times-ն ուսումնասիրել է հինգ տարբեր անկյունից արված տեսանյութեր, որոնց արդյունքում արձանագրել է, որ հարձակվողներից մի քանիսը կրում են ինքնության քարտեր, որոնց վրա կան Թուրքիայի ու ԱՄՆ դրոշները, ինչպես նաև Թուրքիայի նախագահականի խորհրդանիշը, ինչն ապացուցում է, որ տվյալ անձն ԱՄՆ այցելած պատվիրակության կազմից է:

Մարդկանց մյուս խումբը, որն առանձնացրել է The New York Times-ը, «խակի» գույնի հագնված վեց տղամարդիկ են: Լրատվամիջոցը նշում է, որ նրանց հագուստը շատ նման է թուրքական անվտանգության աշխատակիցների կողմից ամռանը կրվող համազգեստին: Տեսանյութերում երևում է, թե ինչպես են տղամարդիկ հարձակվում ցուցարարների վրա, ոտքով հարվածներ հասցնում երկու կնոջ:

The New York Times-ի կողմից առանձնացված մյուս խմբում իրենց որպես Էրդողանի աջակիցներ հայտարարած ութ անձինք են: Նրանք հիմնականում կրում են սովորական հագուստ, զինված չեն, հայտնի չէ նրանց կապը թուրքական անվտանգության աշխատակիցների հետ, սակայն նրանք ծեծկռտուքի մեջ առանցքային դերակատարում ունեն: Նրանցից երկուսն ամենասկզբում սկսել են հրմշտել ցուցարարներին: Դեղին շապիկ կրող Ալփքենան Դերեջին բռունցքով հարվածում էր ցուցարարներից մեկին, ինչից հետո մեկ այլ ցուցարար բարձրախոսը նետում է նրա վրա՝ վնասելով դեմքը: Քաղաքացիական հագուստով այս ցուցարարներ ից մեկն էլ ոտքով հարվածներ էր հասցրել Լյուսի Ուսոյանին:

Ամերիկյան լրատվամիջոցը առանձնացրել է նաև Թուրքիայի նախագահի շրջապատում գտնված երեք անձի՝ անվտանգության բաժնի ղեկավարին, ցուցարարների վրա հարձակված մի աշխատակցի և հրահանգները ստացած անվտանգության աշխատակցի: «Թուրքիայի նախագահը դիտում էր ծեծկռտուք իր սև Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի մեջից, որը կայանել էր Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ: Դեռևս հայտնի չէ, թե նա ինչ դերակատարում է ունեցել բախման գործում: Սակայն տեսանյութը ցույց է տալիս, որ իր անվտանգության աշխատակիցներից առնվազն մեկը նետվում է կռվի և սկսում է հարվածել ու հրմշտել ցո� �ցարարներին:

Նստած լինելով մեքենայի մեջ՝ Էրդողանը խոսում է Մուհսին Քյոսեի՝ իր անվտանգության ծառայության ղեկավարի հետ, ով թեքվում է դեպի մեքենայի դուռը: Էրդողանի հետ խոսելուց հետո Քյոսեն խոսում է իր ականջակալում, ինչից հետո անվտանգության երեք աշխատակից, ովքեր պաշտպանում էին նախագահի ավտոմեքենան, շտապում են դեպի ցուցարարները»,- գրում է լրատվամիջոցը:

Բախման ավարտից հետո նրանք վերադառնում են դեպի մեքենան:

Տեսանյութեր

Լրահոս