Բաժիններ՝

Հազարավոր բազմոտնիկներ են հայտնվել Չինաստանի գյուղերում

Չինաստանի Յունանի նահանգի երկու գյուղերի բնակիչները գանգատվում են հազարավոր բազմոտնիկներից, որոնք անձրեւներից հետո դուրս են թափվել փողոցներ: Այս մասին հաղորդել է Daily Mirror-­ը:

Բազմոտնիկները հայտնվել են տեղատարափների հարուցած հեղեղումից հետո: Տեղացի բնակիչները պնդում են, որ երբեք չեն տեսել նման էակներ, եւ դրանց կոչել են «տարօրինակ բզեզներ»:

Նրանք հավաքել են տասնյակ կիլոգրամներով սատկած հատվածոտանիներ եւ գանգատվում են, որ դրանք դժվար է ոչնչացնել: Դրանց վրա չեն ազդում սովորական միջատասպանները, իսկ երբ դրանց նետում են կրակը կամ վրաները եռման ջուր են լցնում, գունդուկծիկ են դառնում եւ ողջ մնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս