
Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով մեղադրանքներ են առաջադրվել չորս ձերբակալվածների

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մեղադրանքներ է առաջադրել այն չորս տղամարդկանց, որոնց անցյալ շաբաթ Լոնդոնում ձերբակալել են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով: Այս մասին հայտնել է Սքոթլանդ Յարդի մամուլի ծառայությունը:
Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն՝ 24-ամյա ամբաստանյալ Ումար Ահմեդ Հաքը պատրաստվում էր ահաբեկչական գործողություն կատարել: Դրանում նրան աջակցություն են ցույց տվել մնացած ամբաստանյալները՝ 27-ամյա Մուհամեդ Աբիդը, 18-ամյա Աբութահեր Մամունը եւ 25-ամյա Նադիմ Իլյաս Փաթելը:
Գործի բոլոր չորս ֆիգուրանտներն էլ մնում են կալանքի տակ եւ Լոնդոնի Վեսթմինսթերի օկրուգի Մագիստրատական դատարանի առաջ կկանգնեն մայիսի 26-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: