«Մեզ մտահոգում է շարունակվող սպառազինությունների մրցավազքը, ռազմական հռետորաբանությունը և կրկնվող միջադեպերը». ԵԽ պաշտոնյան՝ Արցախի հիմնախնդրի մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է, սակայն հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերը:

«Եվրոպական բոլոր կառույցները միակարծիք են՝ Լեռնայի ն Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է, սակայն այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Անհրաժեշտ է վաղաժամ քաղաքական հանգուցալուծում՝ միջազգային նորմերին համաձայն: ԵՄ-ն այս հակամարտության կարգավորման մեջ ակտիվ դերակատար չէ, սակայն մենք կողմնակից ենք լուծում գտնելուն՝ միտված բոլոր դիվանագիտական ջանքերին: Ուստի Եվրոպական Միությունը շարունակում է լիովին սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, որոնցից մեկը Եվրոպական Միության անդամ Ֆրանսիան է»,-  նշել է Մքալիստերը:

Նա ընդգծեց, որ հակամարտող կողմերը պետք է հարգեն հրադադարը պահպանելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց հանձնառությունը:

«Մեզ մտահոգում է շարունակվող սպառազինությունների մրցավազքը, ռազմական հռետորաբանությունը և կրկնվող միջադեպերը շփման գծում, որոնք երկու կողմերից էլ կյանքեր է խլում: ԵՄ-ն կողմերին քաջալերում է սկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին համապատասխան»,- նշել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031