Գերմանիայում «Ազգի» թղթակից Անահիտ Հովեսփյանը, հղում անելով գերմանական լրատվամիջոցներում տպագրված լուրերին, գրում է, որ ուրբաթ` հոկտեմբերի 23-ի գիշերը Բեռլինի S-Bahn-ի Քյոփենիկ կայարանի մերձակայքում ռասսիստական արտահայտություններով վիրավորել, այնուհետ մարմնական վնասվածք պատճառելով ծեծի են ենթարկել 29-ամյա հայ մի երիտասարդի:
Գերմանացի նախկին ռեփերը, ով մասնակցել էր ԴԱԻՇ-ի համար նկարահանված գաղափարախոսական տեսանյութում ու զբաղվում էր զինյալների շարքերը օտարերկրացիների համալրմամբ, սպանվել է Սիրիայում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Պենտագոյի պաշտոնական ներկայացուցիչ Էլիսա Սմիթին:
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ գերատեսչությունը Ուկրաինայից պաշտոնական հայտարարություն է ստացել այն մասին, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ունի ուկրաինական անձնագիր, ու ներկայում սկսվում է նրան քաղաքացիությունից զրկելու գործընթացը:
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ «իրենք ամեն ինչ կանեն, որ օկուպացիայից ազատագրեն Ադրբեջանի տարածքը»: Այս մասին վերջինս ասել է APA-ի թղթակցի հետ զրույցում:
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը 57 երկրում հետևում է մարդու իրավունքներին ու միջազգային համագործակցությանը, նոյեմբերի 5-ին հատուկ լսումներ կանցկացնի Ադրբեջանում մարդու իրավունքների հարցով, հայտնում է Turan-ը:
Եվրամիությունը կարող է փլուզվել միգրացիոն ճգնաժամի պատճառով, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին իտալական Il Sole 24 Ore պարբերականին տված հարցազրույցում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 30-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Էգեյան ծովում երկու նավակի շրջվելու հետևանքով, որոնցում գտնվել են ներգաղթյալներ, զոհվել է ավելի քան 20 մարդ:
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վառելիքա-էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության ու էկոլոգիական անվտանգության հարցերով ՌԴ նախագահին կից հանձնաժողովի նիստում անթույլատրելի է համարել Ռուսաստանում օտարերկրյա արժույթի կիրառումը վառելիքաէներգետիկ ոլորտի գործարքների իրականացման ժամանակ:
Վրաստանի փոխվարչապետ, ԱԳՆ ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպումներ է անցկացնում Կոնգրեսում ու ԱՄՆ Սենատում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային և Պակիստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մամնուն Հուսեյնին՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 30-ին Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի հետ:
Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսն ինքնաթիռում փրկել է 17-ամյա ֆրանսուհու կյանքը, երբ իրեն ուղեկցող անձանց հետ ուղևորվում էր Փարիզ պաշտոնական այցով, հայտնում է El Pais թերթը:
ԱՄՆ-ը մեղմացրել է պատժամիջոցները բելառուսական ընկերությունների դեմ՝ դրանք կասեցվել են կես տարով: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը։
Նրանցից մեկի մոտ զենք հիշեցնող առարկա է: Տղամարդիկ անցնում են տեսահսկման սարքերի մոտով, ապա 6 րոպե անց նորից հայտնվում տեսահսկման սարքերի օբյեկտիվում՝ արդեն վազելով: Հանցագործության կատարման համար նրանց հարկավոր է եղել մոտ 5 րոպե:
Վիեննայում, մինչ այդ, շարունակվում են միջազգային բանակցությունները, որտեղ քննարկվում է Սիրիայի ապագան, Ռուսաստանի գործողություններն այդ երկրում, ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարցն ու Ասադի ռեժիմի ճակատագիրը:
ԱՄՆ Նևադա նահանգի իշխանությունները հրաման են արձակել ձերբակալել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի որդուն: Դատախազությունը Թոմ Ֆաբիուսին մեղադրում է խարդախության ու գողության մեջ, գրում է Le Figaro-ն:
Էդ մեր պապերի ժամանակ էին աշնանը ճտերին հաշվում: Հիմա աշունը փող հաշվելու ժամանակն է: Որովհետև եկող տարվա պետական բյուջեն հենց աշնանն են ընդունում: Ժամանակների փոփոխվելու հետ բարքերն էլ են փոխվել: Հիմա ուրիշի փողերը հաշվելն առաջվա նման ամոթ բան չէ: Հատկապես, եթե խոսքը գնում է Ռուսսաստանի փողերի մասին: Գիտեմ` շատերը կզարմանան` հարցնելով. «Էդ երբվանի՞ց հարազատ Ռուսաստանի պետբյուջեն օտար փող դարձավ մեր համար»:
Իրաքի իշխանությունները կարողացել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից հետ խլել երկրի գրեթե բոլոր խոշորագույն հանքավայրերը, սակայն ԴԱԻՇ-ի եկամուտներն ավելի վաղ թալանված նավթի հաշվին հաշվարկվում է միլիարդավոր դոլարներով:
«Եվրոպական միությունը մոտ ապագայում կենտրոնացած կլինի իր խնդիրների վրա, սակայն չի անտեսի Արևելյան գործընկերությունը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) ներկայացուցիչ, լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ այս տարեվերջից սկսվող բանակցություններին։
Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրականացման համար գրանցվել է 66 դիտորդ:
«Առանձին երկրները, որոնք ունեն անվտանգության խնդիր, պետք է երկկողմ հարաբերությունների մակարդակում փորձեն լուծել իրենց անվտանգության խնդիրները` չմնալով այդ ոլորտում կախված միայն մեկ երկրից։ Այս պահի դրությամբ, վստահ եմ, նման հարց ԵՄ-ն չի քննարկելու, այնպես որ, ԱլԳ երկրներն իրենք պետք է հեռատես գտնվեն և երկկողմ հարաբերություններ զարգացնեն։ Հասկանալի է, որ Հայաստանի դեպքում ռիսկերը վերաբերում են փակ սահմաններին, ԼՂ հակամարտությանը»:
Եվրախորհրդարանը Ստրասբուրգի նիստում բանաձև է ընդունել, որը կոչ է անում Եվրամիության երկրներին դադարեցնել Էդվարդ Սնոուդենի նկատմամբ «քաղաքական» հետապնդումները, հայտնում է RIA Novosti-ն:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հոկտեմբերի 22-28-ը ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ:
Բաքվում շարունակում են փակվել թանկարժեք հագուստի խանութները, սրճարանները, գեղեցկության սրահները, հայտնում է haqqin.az-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ Մոսկվան շարունակում է Սիրիայի չափավոր ընդդիմության որոնումները:
Փախստականներին օգնելու համար հարկավոր է 20 մլրդ դոլար, ինչը անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներից տուժածներին, փախստականներին նվազագույնս աջակցելու համար, կարծում են ՄԱԿ-ում: