
Իսլամիստների պահանջով հանում են Բանգլադեշի Գերագույն դատարանի մոտ կանգնեցված Թեմիսի արձանը

Բանգլադեշի Գերագույն դատարանի համալիրի մոտ բանվորները ձեռնամուխ են եղել արդարադատության հունական աստվածուհու արձանի ապամոնտաժմանը, արձան, որը հարուցել է իսլամիստների բողոքները:
Բողոքավորներն ասում են, թե Թեմիսը վիրավորում է իրենց կրոնական զգացմունքները, տեղեկացնում է BBC-ին: Արձանի ապամոնտաժումն սկսվել է մայիսի լույս 26-ի գիշերը՝ հեղինակի հսկողությամբ:
Քանդակագործը հայտարարել է, որ արձանը հանելուն համաձայնել է հանուն հաշտության պահպանման: Իսլամիստների կարծիքով՝ քանդակը վիրավորում է մահմեդականների կրոնական զգացմունքները: Դրա հայտնվելը զանգվածային բողոքներ է առաջացրել երկրի մայրաքաղաք Դաքայում:
Թեմիսը Գերագույն դատարանի մոտ կանգնած է մնացել վեց ամսից էլ պակաս: Ըստ որում քանդակի հագին սարի էր, այլ ոչ թե հին հունական զգեստ:
Վարչապետ Շեյխ Հասինան ապամոնտաժմանը համաձայնել է բողոքներից հետո, թեեւ մի շարք աշխարհիկ խմբեր, իրենց հերթին, բողոքում էին արդարադատության հունական աստվածուհու քանդակը հանելու դեմ: Մահմեդականների տեսակետով՝ դատարանի մոտ Թեմիսի արձանի կանգնեցումը կռապաշտության դրսեւորում է: