Բաժիններ՝

Ռազմական համագործակցության պայմանագիր՝ Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև

Թորքիայի կառավարությունը վավերացրել է  Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ կնքած պայմանագիրը ռազմական արդյունաբերությունում համագործակցելու մասին:

Այդ մասին տեղեկացվել է թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթով: Համաձայն վերոնշյալ պայմանագրի՝ կողմերը զարգացնել պաշտպանական համատեղ արդյունաբերության հնարավորությունները: Նպատակ է դրվել համագործակցել ոչ միայն պաշտպանական արդյունաբերությունում, այլև մի շարք այլ ոլորտների արդյունաբերությունում:

Աղբյուրը նշում է, որ կողմերը համագործակցելու են մասնավորապես զինամթերքի, զենքերի պահեստամասերի, տեխնիկական սարքավորումների արտադրության, վերանորոգման, արդիականացման  համատեղ ուսումնասիրությունների հարցերի շուրջ: Կողմերը համագործակցելու են նաև գիտության ասպարեզում, որն ուղղվելու է դեպի ռազմական ոլորտ:

Պաշտպանական ոլորտում համագործակցությունը սկսելու համար կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որի կազմում կլինեն երկու երկրների ներկայացուցիչները հավասար քանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031