Բաժիններ՝

Թբիլիսիում մեկնարկել է ՆԱՏՕ­-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի հին շենքում բացվել է ՆԱՏՕ-­ի Խորհրդարանական վեհաժողովի քառօրյա գարնանային նստաշրջանը: Այդպիսով՝ Վրաստանը դարձել է դաշինքի անդամ չհանդիսացող թվով հինգերորդ երկիրը, որը նման միջոցառում է ընդունում:

ՆԱՏՕ-­ի ԽՎ­-ի գարնանային նստաշրջանի աշխատանքին մասնակցում են շուրջ 600 հյուրեր: Առաջին օրը տեղի կունենա Վրաստան­-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի եւ ՆԱՏՕ­-ի ԽՎ­-ի մշտական կոմիտեի համատեղ նիստը:

Թբիլիսիում ՆԱՏՕ-­ի ԽՎ-­ի աշխատանքի երկրորդ եւ երրորդ օրերին պլանավորված են պաշտպանության եւ անվտանգության, տնտեսության եւ անվտանգության, գիտության եւ տեխնոլոգիաների, անվտանգության ու քաղաքականության կոմիտեների նիստերը:

Ինչպես նշում է Sputnik-­ը, ՆԱՏՕ­-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը նշանակված է մայիսի 29-­ին: Միջոցառման մասնակիցներին կդիմեն Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ինչպես նաեւ որպես հատուկ հյուրեր հրավիրված ՆԱՏՕ­ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիյը:

Լիագումար նստաշրջանի ավարտին պլանավորվում է հռչակագիր ընդունել հաջակցություն Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման: Վրաստանը ՆԱՏՕ­-ի ԽՎ­-ի ասոցիացված անդամ է դարձել 1999 թվականի մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս