Բաժիններ՝

Մարսելում հրդեհից մահացած ընտանիքի անդամները հայաստանցիներ են

Մայիսի 25-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի թաղամասերից մեկում հրդեհի հետևանքով զոհված ընտանիքի անդամները հայեր են, նախնական տեղեկություններով՝ հայաստանցիներ: Այդ մասին տեղեկացնում է Մարսելի «Արևելիք» աղբյուրը՝ նշելով, որ տեղական լրատվամիջոցներն արդեն հայտնել են դժբախտ պատահարի լուրը: Շենքերից մեկի բարձր հարկում բռնկված հրդեհին զոհ են գնացել ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա:

Ըստ մարսելաբնակ հայերից մեկի, նշվում է, որ ողբերգության զոհ գնացած ընտանիքի անդամները Քոչարյաններ են: Հրդեհի պատճառն ու այլ մանրամասներ պարզվում են:

Կայքի քիչ առաջ հաստատեցին ԱԳՆ-ից: Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն «Արեւելքի» հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ մահացածներն են Սամանտա Քոչարյանը, Արսեն Քոչարյանի կինը և երկու տարեկան թոռնիկը՝ Ալիսոն: Իսկ Արսեն Քոչարյանն այրվածքներով գտնվում է հիվանդանոցում:

https://www.youtube.com/watch?v=lbfOUKmHKc0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031