
Ամերիկացիների գրեթե երկու երրորդը Ռուսաստանը համարում է ԱՄՆ-ի թշնամին

Ամերիկացիների գրեթե երկու երրորդը Ռուսաստանը համարում է Միացյալ Նահանգների թշնամին: Այդ մասին վկայում են Fox News հեռուստաալիքի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Ռուսաստանին հակառակորդ է համարում հարցվածների 64 տոկոսը, նշում է հեռուստաալիքը: Մինչդեռ 2013 թվականին Ռուսաստանին իր երկրի թշնամին էր համարել հարցման մասնակիցների ընդամենը 40 տոկոսն այն դեպքում, երբ 47 տոկոսը նրան բարեկամ էր համարել:
Հակավարկանիշում Ռուսաստանն զբաղեցրել է չորրորդ տեղը: Ամերիկացիները նաեւ թշնամի են տեսնում ի դեմս ԿԺԴՀ-ի (այդ կարծիքին է մասնակիցների 93 տոկոսը), Իրանի (80 տոկոսը) եւ Սիրիայի (76 տոկոսը):
Հարցվածների 73 տոկոսը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ի դեմս Ռուսաստանի բարեկամ երկիր է տեսնում: Եվս 20 տոկոսն այն կարծիքին է, որ նա ՌԴին որպես հառակորդ է ընկալում:
Ամերիկացիներն իրենց դաշնակիցներն են համարում Կանադան (այդպես է կարծում հարցվածների 96 տոկոսը), Մեծ Բրիտանիան (95 տոկոսը), Ֆրանսիան (92 տոկոսը) եւ Գերմանիան (87 տոկոսը):
Հարցումը համազգային մասշտաբով հեռախոսով անցկացվել է մայիսի 21-ից մինչեւ 23-ը: Դրան մասնակցել է ավելի քան հազար գրանցված ամերիկացի ընտրող: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը: