
Հռոմում մահացել է «Քիշմիրի թագուհի» Լաուրա Բիաջոտին

Կյանքի 74-րդ տարում Հռոմի հիվանդանոցում վախճանվել է իտալացի դիզայներ Լաուրա Բիաջոտին, որին համաշխարհային զանգվածային լրատվամիջոցները «Քիշմիրի թագուհի» էին կոչում: Այս մասին հայտնել է Stampa թերթը:
Մայիսի 24-ի երեկոյան Բիաջոտիին Հռոմի հիվանանոցներից մեկն են տեղափոխել նոպայից հետո: Ինչպես հայտնել է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկների, նա սրտի տագնապ է ունեցել, որն առաջացրել է սրտի կանգ, ինչը կարող էր անդառնալի հետեւանքների հանգեցնել գլխուղեղի համար:
Նորաձեւության աշխարհում Բիաջոտին կարիերան սկսել է 1960-ական թականներին՝ շարունակելով մոր՝ Դելիա Սոլդանիա Բիաջոտիի գործը, որն ատելիեի սեփականատեր էր: Իտալիայի մի շարք հայտնի նորաձեւության տներում աշխատելուց հետո 1972 թվականին նա առաջին անգամ սկսել է հանդես գալ սեփական հավաքածուի ցուցադրությամբ:
Բացի բարձր նորաձեւության գծից, Biagiotti առեւտրանիշի ներքո թողարկվում են պատրաստի հագուստ, ինչպես նաեւ օծանելիք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: