
Բայդենի և Պուտինի հանդիպումը համապատասխանում է ՆԱՏՕ-ի շահերին. Ստոլտենբերգ

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայհանդիպումը պատասխանում է հյուսիսատլանտյան դաշինքի շահերին: Ինչպեսդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Ես անհամբերությամբ եմ Բրյուսելում սպասում նախագահ Բայդենին: Ես լիովին վստահ եմ, որ մենք կքննարկենք, այդ թվում, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ…Ես ողջունում եմ, որ բայդենը ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ հանդիպումից հետո հանդիպում կանցկացնի նախագահ Պուտինի հետ: Երկու նախագահների հանդիպումը համապատասխանում է Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի մոտեցմանը, մեզ անհրաժեշտ է ինչպես զսպում և պաշտպանություն, այնպես էլ երկխոսություն»,- ասել է նա: