Բաժիններ՝

Սիրիայի դեսպանը երկրի շահերի մասին է պատմել ՊՄՏՀ-ում

Սիրիան Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ՊՄՏՀ) ելք է փնտրում՝ դուրս գալու Դամասկոսի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներից: Այդ մասին ասել է Մոսկվայում ՍԱՀ-ի դեսպան Ռիյադ Հադդադը։

«Առաջին հերթին այն տնտեսական պատժամիջոցներն են, որոնք ամերիկացիներն օգտագործում են բազմաթիվ երկրների դեմ, մենք այդ պատժամիջոցներից դուրս գալու ելք ենք փնտրում այս համաժողովում»,-Հադադը լրագրողներին ասել է ՊՄՏՀ-ի հարթակներում:

Դեսպանի խոսքով՝ գագաթնաժողովում կարելի է գտնել աշխարհում տնտեսական խնդիրների լուծումը:

ԱՄՆ-ը 2020 թվականին ընդլայնել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, այդ թվում՝ ուժեղացնելով տնտեսական շրջափակումը, որը հունիսին ուժի մեջ է մտնել «Կեսար» օրենքով, որի շրջանակներում պատժամիջոցների ներքո են հայտնվում ոչ միայն Սիրիայի, այլեւ ուրիշ երկրների այն կազմակերպությունները, որոնք փոխգործակցում են ՍԱՀ-ի հետ:

Նման ճնշումը սաստիկ թուլացրել է դոլարի նկատմամբ ազգային արժույթը, ներքին շուկայում առաջացրել է մի շարք դեղորայքային պատրաստուկների դեֆիցիտ եւ առաջին անհրաժեշտության բազմաթիվ սննդամթերքների գների բարձրացում: Սիրիան եւ Ռուսաստանը ՊՄՏՀ-ում կստորագրեն մի քանի համաձայնագրեր, ասել է Մոսկվայում ՍԱՀ-ի դեսպան Ռիյադ Հադդադը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս