Բաժիններ՝

Ինդոնեզիան քննարկում է Ռուսաստանի հետ տուրիստական միջանցքի բացումը

Ինդոնեզիայի կառավարությունը քննարկում է յոթ երկրների հետ, ներառյալ Ռուսաստանը, տուրիստական միջանցքների բացումը: Այդ մասին հաղորդել է Jakarta Post-ը։

Այդ հարցը բարձրացրել են Բելգիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սինգապուրի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների եւ Վիետնամի դեսպանների հետ տեղի ունեցած փակ խորհրդակցության ժամանակ:

Այդ մասին հունիսի 2-ին հայտարարել է Ինդոնեզիայի զբոսաշրջության եւ կրեատիվ էկոնոմիկայի նախարար Սանդիագա Սալահուդդին Ունոն, որի խոսքը մեջբերում է հրատարակությունը:

Տուրիստական միջանցքը երկու կամ ավելի երկրների միջեւ պայմանավորվածություն է COVID-19-ի համավարակի ժամանակաշրջանում հանգստացողների փոխանակման շուրջ, որի դեպքում այդ պետություններից ճանապարհորդները կարող են մուտք գործել դյուրացված սխեմայով՝ չենթարկվելով այլ այցելուների համար պարտադիր սահմանափակումներին: «Ելնելով այն բանից, որ COVID-19-ի հետ կապված իրադրությունը դառնում է ավելի կառավարելի, մենք հույս ունենք, որ տուրիստական միջանցքները կարելի կլինի կիրառել արդեն բավականին կարճ ժամանակամիջոց անց»,-ասել է նախարարը:

Տուրիստական միջանցքները նախատեսում են, որ երկիր մուտք գործող զբոսաշրջիկներն առողջ են, կկատարեն համաճարակաբանական անվտանգության բոլոր արձանագրությունները», սոցցանցում գրել է Ինդոնեզիայի զբոսաշրջության նախարարության ղեկավարը:

Պաշտոնական վերջին տվյալների համաձայն, համավարակի ամբողջ ժամանակաշրջանում Ինդոնեզիայում կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացել է մոտավորապես 1,8 միլիոն բնակիչ, ապաքինվել է գրեթե 1,7 միլիոնը, մահացել է 50,7 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս