Բաժիններ՝

Բիշքեկը հայտարարել է ղրղզա-տաջիկական սահմանին իրադրության սրման մասին

Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրադրությունը սրվել է, Տաջիկաստանի կողմից առկա է տեխնիկայի եւ զինծառայողների կուտակում: Այդ մասին հունիսի 4-ին հաղորդել է Ղրղստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) սահմանապահ ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, տաջիկական կողմը մոտավորապես 03:00-ին (Երեւանի ժամանակով 00:00) սկսել է կոնտեյներ տեղակայել չցուցակագրված տեղամասում, որը գտնվում է Օշի մարզի Չոն-Ալայի շրջանի Ունժու Բուլակ տեղանքում՝ թափանցելով Ղրղզստանի տարածքի խորքը՝ մինչեւ 1000 մետր տարածությամբ: «Ղրղզստանի ԱԱՊԿ-ի սահմանապահ ծառայությունը բոլոր միջոցները ձեռնարկում է հակամարտության սրում թույլ չտալու նպատակով»,-հավելել են գերատեսչությունում: Ապրիլի 28-ին Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանային շրջանների տեղական բնակիչների հակամարտությունը վերաճել է երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Բախումները Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ տեւել է ավելի քան վեց ժամ:

Երկու կողմից զոհվել է մոտավորապես 50 մարդ, ավելի քան 200-ը՝ տուժել: 300-ից ավելի տուն եւ ենթակառուցվածքային օբյեկտներ ավերվել կամ այրվել են: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են հրադադարի եւ ուժերը սահմանից հետ քաշելու շուրջ, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունները վերսկսվել են: Մայիսի 1-ին կողմերին հաջողվել է պայմանավորվել լիակատար հրադադարի եւ զորքերը սահմանից հետ քաշելու շուրջ: Այդ նույն օրը Տաջիկստանի զինծառայողները հեռացել են Ղրղզստանի տարածքից: Բիշքեկում Տաջիկստանի գործողությունները գնահատել են որպես ռազմական ագրեսիա՝ հանրապետության տարածքը զավթելու նպատակով: Մայիսի 1-2-ը Ղրղզստանում հայտարարվել է ազգային սգո օրեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս