
Բայդենի խորհրդականը և Մերկելի օգնականը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված խնդիրները

Ազգային անվտանգության հարցերի գծով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանը արտաքին քաղաքական հարցեր գծով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օգնական Յան Հեքերի հետ քննարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Իրանի հետ կապված խնդիրները: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը։
Ինչպես նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, Սալիվանը հանդիպում է ունեցել արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Գերմանիայի կանցլերի օգնական Յան Հեքերի հետ՝ քննարկելու մեր սերտ համագործակցությունը տարածաշրջանային եւ գլոբալ մի շարք հարցերի գծով:
«Նրանք խոսել են G7-ի ղեկավարների առաջիկա հանդիպման, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, Եվրոպայի էներգետիկական ապագայի ապահովման կարեւորության, COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման ուղղությամբ կոլեկտիվ ջանքերի, կիբեռանվտանգության ոլորտի համակարգման ու շորթիչ-վիրուսների գրոհին հակազդելու եւ արտաքին քաղաքական գերակայությունների մասին, ներառյալ Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Սախելը եւ Արեւմտյան Բալկանները»,-ասվում է հայտարարությանի մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: