ԱՄՆ-ը պարգև է հայտարարել իսլամական Մահրիբում «Ալ Քաիդա»-ի պարագլխի մասին տվյալների դիմաց
ԱՄՆ-ը 7 միլիոն դոլարի պարգեւ է հայտարարել իսլամական Մահրիբում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Ուբայդե ալ Անաբիի վերաբերյալ տեղեկատվության դիմաց: Այդ մասին հաղորդել է Պետդեպարտամենտը։
Ալժիրցի զինյալ ալ Անաբին, ինչպես կարծում են ամերիկյան իշխանությունները, խմբավորումը գլխավորել է նրա առաջին «Էմիր» Աբդելմալեք Դրուքդելին՝ Մալիում ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի կողմից վերացվելուց հետո: Ալ Անաբին 2015 թվականից գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակի մեջ, իսկ 2016 թվականից նա հիշատակվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում:
Պետդեպարտամենտը հիշեցնում է, որ «Ալ Քաիդա»-ն իսլամական Մահրիբում ստանձնել է մի շարք ահաբեկչությունների, այդ թվում՝ ամերիկացիների առեւանգման եւ սպանության, համար պատասխանատվությունը: 2006 թվականից խմբավորումը պատկանում է «Ալ Քաիդա»-ի «ֆրանշիզային»՝ հանդիսանալով նրա մասնաճյուղը Աֆրիկայի մի շարք երկրներում: Պետդեպարտամենտը հիշեցնում է, որ «Պարգեւատրում հանուն արդարության» ծրագրի շրջանակներում 1984 թվականից ի վեր ավելի քան 200 միլիոն դոլար է վճարել 200-ից ավելի մարդկանց մասին տեղեկատվության դիմաց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: