
Բելառուսը պատասխան սահմանափակումներ է ընդունել ԱՄՆ-ի դեմ

Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնին տեղեկացրել է ամերիկյան պատժամիջոցների դեմ պատասխան միջոցներ սահմանելու մասին: Այդ մասին տեղեկացրել է երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության խոսնակ Անատոլի Գլազը:
«Որպես ինքնիշխան երկիր՝ մենք չենք կարող անուշադրության մատնել տվյալ ոչ բարեկամական արարքը: Այդ պատճառով այսօր ԱԳՆ է հրավիրվել ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատարը, որին հայտնել են պատասխան միջոցների մասին»,- ասվում է Բելառուսի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մինսկը որպես պատասխան միջոց կրճատել է ԱՄՆ դիվանագիտական առաքելության անձնակազմը: Բացի այդ, սահմանափակվում է ամերիկացի մասնագետների աշխատանքը և հետ է կանչվում Բելառուսում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատանքի մասին որոշումը:
Մայիսի 29-ին ԱՄՆ-ն հայտարարել էր օդային հաղորդակցության մասին Բելառուսի հետ միջկառավարական համաձայնագրի գործողությունների դադարեցման մասին, ինչպես նաև այսօր հայտարարել է 9 բելառուսական կազմակերպության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:
Ամերիկյան պատժամիջոցները պայմանավորված են մայիսի 23-ին Ryanair ավիաընկերության օդանավի հետ կապված միջադեպով, երբ այն հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում, որից հետո օդանավակայանում ձերբակալվել էր ուղևորների մեջ գտնվող ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչը: