«Եթե ուշադիր լինեք Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությանը մեր վեց տղաների մասով, ապա նրանք տարել են իրավական դաշտ». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես պնդում եմ, որ ՀՀ-ն մայիսի 12-ից ՀՀ տարածք ներխուժած զինված խմբավորումների համար ոչ թե պետք է դիմեր ՀԱՊԿ, այլ պարզապես պետք է հատուկ գործողություն իրականացներ և ձերբակալեր զինված խմբավորումների անդամներին , որոնք մեզ համար ինչ-որ ահաբեկչական խմբավորում են, և ՀՀ քրեական օրենսգրքով մեղադրանք առաջադրեր։

ՀՀ-ն պաշտոնապես հարցը տարել է ռազմական դաշտ, մինչդեռ այն կարելի էր տանել իրավական դաշտ և թույլ չտալ, որ Ադրբեջանը հետագա ռազմական գործողություններով ահաբեկի։ Միտումնավոր մանիպուլացվում է այս պնդումս, թե իբրև ես ռազմական բախում եմ ուզում, մինչդեռ ես պնդում եմ, որ ռազմական դաշտ չպետք է տեղափոխվեր՝ դիմելով ՀԱՊԿ-ին։

Այդպես մենք լեգիտիմացրել ենք ռազմական երանգավորումը, ինչին ձգտում էր Ադրբեջանը։

Իրավական դաշտով մենք նույնիսկ կարող էինք միջազգային դատարանների միջոցով Ադրբեջանի զինված խմբավորումներին քշել ՀՀ տարածքից։

Հարցը ռազմականացվել է անհեռատես , կամ անտեղյակ քաղաքականության պատճառով և մարդկանց մեղադրում են հարցին ռազմական որակավորում տալու համար։

Եթե ուշադիր լինեք Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությանը մեր վեց տղաների մասով, ապա նրանք տարել են իրավական դաշտ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930