ՉԺՀ-ն, Աֆղանստանը և Պակիստանն սպասում են «Թալիբանի» վերադարձին քաղաքական հուն
Չինաստանը, Աֆղանստանը եւ Պակիստանը սպասում եւ ողջունում են «Թալիբան» շարժման վերադարձին Աֆղանստանի քաղաքական հուն: Այդ մասին ասված է երեք երկրների արտգործնախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
Աֆղանստանի ԱԳՆ-ի ղեկավար Մոհամադ Հանիֆ Աթմարի եւ Պակիստանի ԱԳՆ-ի ղեկավար Շահ Մեհմուդ Քուրեշիի հետ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի եռակողմ կոնսուլտացիաների չորրորդ փուլը կայացել է հունիսի 3-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով: Համատեղ հայտարարության տեքստը հունիսի 4-ին հրապարակվել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում:
«Երեք կողմերն անհրաժեխտ են համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2513 բանաձեւի Կատարումը, անհամբերությամբ սպասում եւ ողջունում են «Թալիբանի» վերադարձն Աֆղնստանի քաղաքական հուն»,- ասված է հայտարարության մեջ: «Կողմերը վերստին հայտարարել են, որ չեն պաշտպանում Աֆղանստանում որեւիցե կառավարության ստեղծումը ռազմական ուժի միջոցով, հանդես են գալիս այն բանի պաշտպանությամբ, որ Աֆղանստանը դառնա անկախ, ինքնիշխան պետություն»,- նշված է փաստաթղթում:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, «կողմերն ընդգծել են, որ Աֆղանստանում ներքին հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, եւ բոլոր կողմերին կոչ են արել հնարավորինս շուտ հայտարարելու լիակատար հրադադարի մասին եւ վերջ դնելու անիմաստ բռնությանը եւ անհրաժեշտ պայմաններ սեղծելու Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» շարժման միջեւ բանակցությունների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: