NASA-ն հայտարարել է Վեներայի վրա երկու նոր առաքելությունների մասին
NASA-ն հայտարարել է, որ Վեներա է ուղարկում երկու նոր առաքելություն՝ մոլորակի մթնոլորտը եւ երկրաբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար: Այդ մասին հաղորդել է BBC News-ը։
Миссия Davinci+ եւ Veritas անվանումները կրող այդ առաքելությունները, որոնցից յուրաքանչյուրն ստացել է 500 մլն դոլարի չափով ֆինանսավորում, պետք է իրագործվեն 2028-ից մինչեւ 2030 թվականները:
Davinci+ (Deep Atmosphere Venus Investigation of Noble gases, Chemistry, and Imaging) առաքելությունը կչափի մթնոլորտի բաղադրությունը՝ հասկանալու համար, թե ինչպես է այն ձեւավորվել եւ զարգացել, ինչպես նաեւ որոշել, թե արդյոք մոլորակի վրա երբեւիցե եղել է օվկիանոս: Երկրորդ առաքելությունը՝ Veritas-ը (Venus Emissivity, Radio Science, InSAR, Topography и Spectroscopy), կմշակի մոլորակի մակերեւույթի քարտեզը՝ սալաքարերի շարժման եւ հրաբուխների առաջացման գործընթացը հայտնաբերելու համար, որոնք դեռեւս ակտիվ են Վեներայի վրա:
«NASA-ն երկու նոր առաքելություն է ընտրել դեպի Վեներա, որը Երկրին ամենամոտ հարեւան-մոլորակն է: Առաքելությունների նպատակն է՝ հասկանալ, թե Վեներան ինչպես է դարձել դժոխք, երբ նա այդքան բնութագրեր ունի, որոնք նման են մեր մոլորակի բնութագրերին»,-հաղորդվում է NASA-ի կայքում: Վերջին զոնդը, որը հասել է մոլորակ, եղել է «Մագելան» ուղեծրային սարքը՝ 1990 թվականին: Նոր առաքելություններն ընտրվել են հնարավոր գիտական արժեքի եւ դրանց զարգացման պլանների իրագործելիության հիման վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: