Բաժիններ՝

Չինաստանում գնացքը վրաերթի է ենթարկել երկաթուղու բանվորներին

Առնվազն ինը մարդ է զոհվել ՉԺՀ-ի հյուսիս – արեւմուքի Գանսուի նահանգում երկաթուղու բանվորների գնացքով վրաերթի հետեւնքով: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Հեռուստատեսության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 4-ին տեղական ժամանակով 05:19-ին (երեւանի ժամանակով 01:19-ին) Ցզինչուանի քաղաքային օկրուգի տարածքում, երբ Ուրումչիից (Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջան) Հանչժոու (Չժեցզյանի նահանգ) մեկնող № к596 գնացքը վրաերթի է ենթարկել բանվորներին, որոնք շինարարական աշխատանքներ էին կատարում երկաթուղում:

Այլ մանրամասներ առայժմ չեն հայտնում: Տեղում ընթանում են փրկարարական աշխատանքներ, միջադեպի պատճառները պազվում են, կատարվում է հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930