Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները վերջին օրերին երկրորդ անգամ քվեարկեցին երկրում վաղաժամկետ ընտրությունների անցկացման դեմ:
Ըստ թուրքական մամուլի՝ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ հերթական արշավն է սկսում՝ այս անգամ մերձեցման նշաններ ցույց տալով Հունաստանի հետ:
Թաիլանդի զբոսաշրջության եւ սպորտի նախարարությունը որոշել է հետաձգել այս տարի օտարերկրացիներից տուրիստական տուրք գանձելու պլանները:
Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս մայրաքաղաքային տարածաշրջանի իշխանությունները պլանավորում են սկսել օդի որակի ստուգումը տեղի բնակիչների բնակարաններում՝ հանուն դրա մաքրության պայքարի ընդգրկուն արշավի շրջանակներում:
«Ռուսաստանը երբեք չի փորձել ստորացնել Հայաստանին, Հայաստանին մենք մշտապես համարել ենք արժանապատիվ գործընկեր, բայց մարտահրավերներ նետել Ռուսաստանին, որ մենք կանենք միայնակ, հայակենտրոնություն, մենք միայն ՀՀ շահերն ենք պաշտպանում, պաշտպանեք, ո՞վ է խանգարում, Մոսկվան ի՞նչ»:
այն բանի համար, որ մինչեւ Իռլանդիայի Հանրապետություն մեկնելը փոխնախագահն անցկացրել է Դուբլինից 300 կմ հեռավորության վրա գտնվող առողջարանային այն կենտրոնում, որը պատկանում է նախագահ Թրամփին:
Աբխազիայի նախագահական ընտրություններում ավելի քան 47 տոկոս ձայնով հաղթել է Ռաուլ Խաջիմբան:
Հոնկոնգում երեք ամիս շարունակվող բողոքի ակցիաները լուրջ վնաս են հասցրել Չինաստանի այս հատուկ վարչական շրջանի զբոսաշրջության ինդուստրիային եւ հյուրանոցային բիզնեսին:
Անցած օրվա ընթացքում ավելի քան 1600 փախստական էՍիրիա վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքից: Այդ մասին ասված է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժերի հսկման ռուսական կենտրոնի տեղեկագրում:
Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հզոր եւ բարգավաճ Հայաստան, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը.
Հոնկոնգի իրավապահ մարմինները վերջին երեք օրվա ընթացքում բերման են ենթարկել փողոցային անկարգությունների՝ 13-ից մինչեւ 63 տարեկան 157 ակտիվ մասնակիցների:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է իր մրցակիցներին 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ հանրապետականների փրայմերիզներում։
Խաթիա Մոյիսցրապիշվիլին այլեւս չի զբաղեցնում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մամուլի խոսնակի պաշտոնը:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագիրը (ԳՀՀԾ) խելամիտ այլընտրանք չունի, Մոսկվան եւ Փարիզը մտադիր են շարունակել համաձայնագրի պահպանանն ուղղված աշխատանքը:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների այն եզրակացությունների լույսով, որ Իրանը խախտել է միջուկային համաձայնագիրը, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի կառավարությունները եւ այլ գործընկերներ պետք է հայտարարեն համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին եւ միանան Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս կգա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ, չնայած Brexit-ի նոր հետաձգման հասնելու բրիտանական խորհրդարանի փորձերին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:
«Միասնական Ռուսաստան» կուսակցությունն ստանում է մանդատների ավելի քան 60 տոկոսը ՌԴ-ի սուբյեկտների եւ վարչական կենտրոնների օրենսդիր ժողովներում՝ առանց ինքնառաջադրվածների հաշվառման, որոնք կարող են միանալ եդինոռոսների խմբակցություններին:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները հաստատել են Իրանի կողմից նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկման փաստը:
«Ֆակսայ» հզոր թայֆունը, որը Ճապոնիայում մոլեգնել է լույս սեպտեմբերի 9-ի գիշերը, Տիբայի պրեֆեկտուրայում վնասել է երկրի խոշորագույն լողացող արեւային էլեկտրակայանը, որի բաղադրատարրերը գտնվում են ջրամբարի մակերեւույթին:
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրությունները չկայացած ճանաչելու «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Աբխազիայի նախագահի թեկնածու Ալխաս Կվիցինիայի պահանջը եւ մերժել է այն:
Զիմբաբվեի կառավարությունը եւ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի ընտանիքն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ այն բանի շուրջը, թե որտեղ պետք է թաղվի պետության նախկին ղեկավարը:
Սիրիայի իշխանությունները դատապարտել են Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հյուսիսում համատեղ իրականացված պարեկությունը:
British Airways (BA) խոշորագույն բրիտանական ավիաընկերությունը, որը սեպտեմբերի 9-ին չեղարկել է գրեթե բոլոր չվերթները, պատրաստ է շարունակել բանակցությունները գործադուլավոր օդաչուների հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը քննարկում է մի քանի պլաններ, որոնք պետք է իրեն թույլ տան օրինական ճանապարհով շրջանցել Brexit-ի հետաձգման մասին օրենքի գործողությունը:
Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար եւ նախկին վարչապետ Իվանե (Վանո) Մերաբիշվիլին մտադիր է ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել այն բանից հետո, երբ կազատվի բանտից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտու ստեղծման աշխատանքների մասին:
Լույս սեպտեմբերի 9-ի գիշերը «Դորիան» փոթորիկը, որը մոլեգնել է Կանադայի ատլանտյան նահանգներում, առանց էլեկտրականության է թողել շուրջ 500 հազար տնային տնտեսություններ ու ձեռնարկություններ:
Թեհրանը հերքում է այն պնդումները, թե Իրանում գաղտնի միջուկային գործունեություն է կատարվում:
Դիարբեքիր քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Հասան Բասրի Գյուզելօղլուն հայտնել է, որ այդ քաղաքում տրանսպորտը առավոտյան ժամը 06:00-ից մինչև երեկոյան 18:00-ն դառնալու է անվճար: