Բաժիններ՝

Աբխազիայի ԿԸՀ-ն մերժեց ընտրությունները չկայացած ճանաչելու Կվիցինիայի պահանջը

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրությունները չկայացած ճանաչելու «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Աբխազիայի նախագահի թեկնածու Ալխաս Կվիցինիայի պահանջը եւ մերժել է այն: Այդ մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտնել է հանրապետության ԿԸՀ-ի նախագահ Թամազ Գոգիան:

«Այն, (դիմումը) քննարկվել է այսօր: «…» ԿԸՀ-ն մերժեց այն»,- ասել է Գոգիան:

Ավելի վաղ Կվիցինիան ՏԱՍՍ-ին հայտարարել Է, որ պահանջում է հանրապետության ղեկավարի նոր ընտրություններ անցկացնել: Նոր ընտրություններ պետք է լինեն: Նա (Խաջիմբան) չի հավաքել հարկավոր թվով ձայներ, որն անհրաժեշտ է ըստ օրենքի»,-ասել է Կվիցինիան:

«Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նախագահ ճանաչի Խաջիմբային, կխախտվի ընտրությունների մասին օրենքը»,-հավելել Է նա: Կվիցինիան նշել է, որ համապատասխան պահանջով դիմել է հանրապետության ԿԸՀ-ին: Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է նոր ընտրությունների անցկացման պահանջով դիմել դատական ատյաններին:

Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք ընդդիմության առաջնորդն իր կողմնակիցներին հանրահավաքների դուրս բերել, Կվիցինիան պատասխանել է.

«Մենք պատրաստ ենք ամեն ինչի»: Աբխազիայի ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին, հաղթում է գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան՝ հավաքելով ձայների 47,38 տոկոսը: Կվիցինիան ստացել է 46,19 տոկոսը: Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 65,98 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30