Բաժիններ՝

Իսրայելի ԱԳ նախարարը մեկնաբանել է Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների այն եզրակացությունների լույսով, որ Իրանը խախտել է միջուկային համաձայնագիրը, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի կառավարությունները եւ այլ գործընկերներ պետք է հայտարարեն համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին եւ միանան Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Այդ մասին Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրել է իր Twitter-ում։

«Պատմությունը ցույց է տալիս, որ բռնակալներին զիջումները հանգեցնում են բռնության, այլ ոչ թե խաղաղության: Աշխարհը պետք է միավորվի Իրանի դեմ ի շահ միջուկային անվտանգության՝ այդ պետության կողմից տարածաշրջանային եւ գլոբալ ահաբեկչության օժանդակության պատճառով»,- ընդգծել է Կացը:

Սեպտեմբերի 9-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները հավաստել են, որ Իրանը շարք է մտցրել նոր սերնդի ցենտրիֆուգներ, ինչն Իսլամական Հանրապետությանը թույլ կտա ավելացնել հարստացված ուրանի պաշարները, որոնք կգերազանցեն 2015 թվականի Վիեննայի համաձայնագրերով թույլատրված մակարդակը: Այդ մասին հաղորդել է Ֆրանս Պրես գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս