Հոնկոնգի ոստիկանությունը բերման է ենթարկել փողոցային անկարգությունների ևս 157 մասնակցի
Հոնկոնգի իրավապահ մարմինները վերջին երեք օրվա ընթացքում բերման են ենթարկել փողոցային անկարգությունների՝ 13-ից մինչեւ 63 տարեկան 157 ակտիվ մասնակիցների: Այդ մասին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ջոն Ցզենը:
«Նրանք մեղադրվում են անօրինական հավաքների, զենքի տիրելու, սպաների վրա հարձակվելու, խուլիգանության եւ հանցավոր կերպով վնաս հասցնելու մեջ»,-նշել է նա եւ հավելել, որ արմատականները հրկիզումներ էին կատարում, ջարդում լուսացույցներ, ավերածություններ գործում մետրոյի կայարաններում:
Ոստիկանությունը նրանց ցրելու համար քանիցս կիրառել է արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ: Բախումների ընթացքում վերքեր են ստացել իրավակարգի առնվազն 12 պահապաններ:
Սեպտեմբերի 9-ին Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը քաղաքի գործարար կենտրոնում ստուգումներ է անցկացրել մետրոյի Central կայարանում: Նախօրյակին բողոքողների խմբերն այնտեղ վանդալիզմի գործողություններ են կատարել՝ փշրել ապակիները, կոտրել տոմսերի վաճառքների ավտոմատները, հրկիզել ելքերից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: