Բաժիններ՝

Ջոնսոնի կառավարությունը պլանավորում է շրջանցել Brexit-ը հետաձգել պարտավորեցնող օրենքը. Telegraph

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը քննարկում է մի քանի պլաններ, որոնք պետք է իրեն թույլ տան օրինական ճանապարհով շրջանցել Brexit-ի հետաձգման մասին օրենքի գործողությունը: Սեպտեմբերի 8-ի երեկոյան իր կայքում այդ մասին հայտնել է Daily Telegraph թերթը, որը վկայակոչել է Բրիտանիայի կառավարության աղբյուրներ։

Անցյալ շաբաթ Բրիտանիայի խորհրդարանն ընդունեց օրենք, որը կառավարությանը պարտավորեցնում է Եվրամիությունից խնդրել Brexit-ի ժամկետի նոր հետաձում այն դեպքում, եթե մինչեւ հոկտեմբերի 19-ը Լոնդոնը եւ Բրյուսելն այդպես էլ համաձայնության չգան «ապահարզանի» պայմանների շուրջը: Սակայն, հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Ջոնսոնը, ով պնդում է, որ թագավորությունը պետք է ԵՄ-ն լքի հոկտեմբերի 31-ից ոչ ուշ, մտադիր է Եվրամիությանը համոզել չհամաձայնելու նոր հետաձգմանը: Պաշտոնական խնդրանքի հետ կառավարությունը կարող է Բրյուսել ուղարկել նամակ իր դիրքորոշման շարադրանքով, որը տարբերվում է խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումից, եւ ուղղակիորեն նշել, որ չի ցանկանում Եվրամիությունից դուրս գալու ժամկետը հետաձգել հոկտեմբերի 31-ից հունվարի 31-ը:

«Մենք մտադիր ենք թույլ չտալ ցանկացած հետաձգում: Պարտվողական օրենքը նշանակություն կունենա սոսկ այն դեպքում, եթե մեզ հետաձգում առաջարկվի, սակայն, երբ մեր պլանը հասկանալի դառնա, ապա շատ հավանական է, որ այդպիսի շարունակություն չի հետեւի»,- հայտարարել է թերթի աղբյուրը, որի խոսքով՝ նախարարների կաբինետը նաեւ ունի պահեստային պլան այն դեպքում, եթե Բրյուսելը համաձայնի Brexit-ի հետաձգմանը: Այն բանի սպառնալիքը, որ կառավարությունը կշրջանցի օրենքը, որը խորհրդարանին թույլ կտա խլել վերահսկողությունը ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացի նկատմամբ եւ կոչված է բացառելու «կոշտ» Brexit-ի հնարավորությունը, կարող է ընդդիմությանը հարկադրել պաշտպանելու Համայնքների պալատի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու կառավարության առաջարկությունը:

Այդ հարցի շուրջը քվեարկությունը պետք է կանայնա սեպտեմբերի 9-ին եւ, Daily Telegraph-ի զրուցակցի խոսքով՝ այն կդառնա ընդդիմության համար կառավարությանը մարտահրավեր նետելու վերջին հնարավորությունը մինչ այն պահը, երբ խորհրդարանի աշխատանքը դադարեցվի մինչեւ հոկտեմբերի կեսերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս